19:19  ,  18 ապրիլի, 2015

Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ դրեց «Բորուսիայի» վստահ հաղթանակին

Հենրիխ Մխիթարյանի գոլի օգնությամբ Դորտմունդի «Բորուսիան» 3:0 հաշվով հաղթեց «Պադերբորնին» Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում։ Դորտմունդում կայացած խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տանտերերի մեկնարկային կազմում էր եւ հաշիվը բացեց 48-րդ րոպեին՝ աչքի ընկնելով գլխի հարվածով: Քիչ անց գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը գոլային փոխանցումից հետո նաեւ կրկնապատկեց դորտմունդցիների առավելությունը: Մի քանի գոլային պահ կորցնելուց հետո Յուրգեն Կլոպի թիմը վերջնամասում խփեց նաեւ երրորդ գոլը: Խաղի վերջակետը դրեց ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավան, ով աչքի ընկավ Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո:

Մխիթարյանը հանդես եկավ առանց փոխարինման եւ երկրորդ գոլը խփեց Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում անցկացրեց 23-րդ խաղը: Այս հաղթանակից հետո «Բորուսիան» վաստակեց 36 միավոր եւ հավասարվեց 8-րդ տեղում գտնվող «Այնտրախտին»: 

Գերմանիայի առաջնություն, 29-րդ տուր

«Բորուսիա Դ.» - «Պադերբորն»՝ 3:0

Հենրիխ Մխիթարյան, 48, Պյեր-Էմերիկ Օբամեյանգ, 55, Սինձի Կագավա, 80

«Հոֆենհայմ» - «Բավարիա»՝ 0:2

Սեբաստիան Ռոդե, 38, Անդրեաս Բեկ, 90 (ինքնագոլ)

«Բայեր» - «Հանովեր»՝ 4:0

Օմեր Տոպրակ, 20, Յուլիան Բրանտ, 40, Կիրյակոս Պապադապուլոս, 49, Շտեֆան Կիսլինգ, 70

«Ֆրայբուրգ» - «Մայնց»՝ 2:3

Ադմիր Մեհմեդի, 81, Ջոնաթան Շմիդ, 90+1 – Սինձի Օկազակի, 39, 45+1, Յունուս Մալի, 84

«Հերտա» - «Քյոլն»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով