18:37  ,  18 ապրիլի, 2015

Հենրիխ Մխիթարյանը գրավեց «Պադերբորնի» դարպասը

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ «Պադերբորնի» դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։ Դորտմունդում ընթացող հանդիպման 48-րդ րոպեին Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը գլխի հարվածով բացեց հաշիվը: Ընթանում է երկրորդ խաղակեսը:

Դա Հենրիխ Մխիթարյանի երկրորդ գոլն էր Գերմանիայի ընթացիկ առաջնությունում, որում նա անցկացնում է 23-րդ խաղը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով