18:22  ,  18 ապրիլի, 2015

Դավիդ Յուրչենկոն՝ «Լոկոմոտիվի» նկատմամբ հաղթանակի մասին

Բաշկիրիայի «Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն մեկնաբանել է Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրում Մոսկվայի «Լոկոմոտիվի» նկատմամբ նվազագույն հաշվով հաղթանակը:

«Այսօր հաղթեցինք նվիրվածության եւ մեծ ցանկության շնորհիվ: Տղաները ներդրեցին բոլոր ուժերը եւ կենտրոնացվածությունը պահպանեցին մինչեւ վերջին րոպեն: Մեզ հաջողվեց ցուցադրել գեղեցիկ խաղ եւ հասնել ցանկալի արդյունքի: Գործեցինք մեկ ամբողջականության պես: Լավ է, երբ գոլ բաց չես թողնում, բայց «Լոկոմոտիվն» ունեցավ մի քանի գոլային պահեր»,- հայկական արմատներ ունեցող Յուրչենկոյի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

«Լոկոմոտիվի» դեմ խաղում «Ուֆայի» մեկնարկային կազմում առանց փոխարինման հանդես եկել է նաեւ 29-ամյա պաշտպան Դենիս Թումասյանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով