17:16  ,  18 ապրիլի, 2015

Ստեղծվել է Հարություն Քեհեյանի հուղարկավորման հանձնաժողով

Լեգենդար ֆուտբոլիստ, ԽՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի վաստակավոր մարզիչ Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով ստեղծվել է թաղման հանձնաժողով, որի կազմում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի, «Հրազդան» հոլդինգի ղեկավարներ, հայկական ֆուտբոլի անվանի վետերաններ:

Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Հարություն Քեհեյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 20-ին՝ ժամը 18:00-20:00-ը, Սուրբ Հովհաննես եկեղեցում:

Վերջին հրաժեշտը տեղի կունենա ապրիլի 21-ին՝ ժամը 13:00-14:00-ը, «Հրազդան» ստադիոնում, իսկ հուղարկավորությունը՝ ժամը 14:00-ին, ընտանեկան գերեզմանատանը, փոխանցում է ՀՖՖ-ն:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս