16:40  ,  18 ապրիլի, 2015

Սուրեն Չախալյանը դարձյալ գլխավորեց «Ուլիսը»

Երեւանի «Ուլիսի» գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը զբաղեցրել է «Արարատից» հեռացած Սուրեն Չախալյանը, որը ապրիլի 18-ին անցկացրել է առաջին մարզումը, հաղորդում է ակումբի մամուլի քարտուղարությունը։ «Ուլիսի» մարզիչի պաշտոնից ապրիլի 17-ին հեռացել էր ռուս մասնագետ Ֆյոդոր Շչերբաչենկոն։

Սուրեն Չախալյանին «Ուլիսի» շատ ֆուտբոլիստներ շատ լավ ճանաչում են: Առաջնության մեկնարկում Չախալյանի գլխավորությամբ «Ուլիսը» անցկացրել է 8 հանդիպում ու վաստակել 22 միավոր, տանելով յոթ հաղթանակ ու մեկ խաղ էլ ավարտելով ոչ-ոքի։

«Ուլիսը» Սուրեն Չախալյանի հետ պայմանագիր է կնքել մինչեւ մրցաշրջանի ավարտը հետագայում համագործակցությունը շարունակելու հնարավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով