15:18  ,  18 ապրիլի, 2015

Եվրոպայի առաջնություն. Հռիփսիմե Խուրշուդյանը նվաճեց փոքր բրոնզե մեդալ

Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը Թբիլիսիում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում նվաճեց փոքր բրոնզե մեդալ։

+75 կգ քաշային կարգում հայ մարզուհին երկամարտում ցույց տվեց չորրորդ արդյունքը՝ 254 կգ (113+141)։ Հրում վարժությունում Խուրշուդյանը գրավեց երրորդ տեղը։

Եվրոպայի չեմպիոն հռչակվեց ռուսաստանցի Տատյանա Կաշիրինան՝ 322 կգ (142+180)։ Երկրորդ տեղը գրավեց ուկրաինացի Անաստասիա Լիսենկոն՝ 280 կգ (126+154)։ Բրոնզե մեդալակիրը ռումինացի Անդրեա Աանեին է՝ 261 (113+154)

Հայաստանի հավաքականներն ավարտեցին մրցելույթը։ Տղամարդկանց հավաքականն ապահովել է ընթացիկ հինգ օլիմպիական ուղեգիր, կանանց հավաքականը՝ երկու տեղ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով