14:44  ,  18 ապրիլի, 2015

Խուլեն Լոպետեգի. «Ռեալն» այժմ ինձ չի հետաքրքրում

Ես երեք տարվա պայմանագիր ունեմ «Պորտուի» հետ եւ չեմ պատրաստվում այն խզել, ասել է պորտուգալական «Պորտուի» իսպանացի գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին։ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Բավարիայի» նկատմամբ 3։1 հաշվով սենսացիոն հաղթանակից հետո իսպանական մամուլը գրել էր, որ Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լոպետեգիի ծառայություններով։

«Ես շատ ուրախ եմ աշխատել «Պորտուում»։ «Ռեալն» ինձ չի հետաքրքրում»,- Լոպետեգի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Լոպետեգիի գլխավորությամբ Իսպանիայի երիտասարդական հավաքականը 2013-ին դարձել է Եվրոպայի չեմպիոն: «Ռեալի» եւ «Բարսելոնայի» նախկին դարպասապահը 2008-2009-ին եղել է «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչը, որից հետո գլխավորել է Իսպանիայի մի քանի տարիքային խմբերի երիտասարդական թիմերը, «Պորտուն» գլխավորում է 2014-ից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում