12:11  ,  18 ապրիլի, 2015

Մոուրինյո. Առանձնահատուկ հանդիպում է սպասվում լավագույն թիմերից մեկի հետ

Առաջիկա հանդիպումը Պրեմյեր լիգայի լավագույն թիմերից մեկի հետ է, կարծում եմ՝ դա այն է, ինչ բոլորն են ցանկանում, ասել է Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ։

«Մրցակիցը հրաշալի թիմ ունի։ Քանակով, որակով, փորձով նրանք կարող են լուծումներ գտնել։ Առանձնահատուկ հանդիպում է սպասվում։ Այս շաբաթ ես չէի փնտրում իմ խաղացողներին մոտիվացնելու եւ առաջիկա հանդիպման վրա կենտրոնացնելու ուղիներ։ Դրա կարիքը չկա այս խաղից առաջ»,- Մոուրինյոյի խոսքը մեջբերում է «Չելսիի» կայքը։

Անգլիայի առաջնության 33-րդ տուրի «Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը ապրիլի 18-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով