11:43  ,  18 ապրիլի, 2015

Մարիա Շարապովան կխաղա Անդրե Աղասու հետ

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի ութակի չեմպիոն Անդրե Աղասին ապրիլի 21-ին Շտուտգարտում ցուցադրական հանդիպում կանցկացնի ռուսաստանցի Մարիա Շարապովայի հետ, հաղորդում է tennisnet-ը։

Ապրիլի 18-ից 26-ը Շտուտգարտում տեղի կունենա «Պորշե թենիս Գրան պրի» ավանդական մրցաշարը։ «Պորշեի» թանգարանի մոտ Շարապովայի եւ Աղասու ցուցադրական հանդիպման համար կկառուցվի ժամանակավոր կորտ։ Մուտքը կլինի ազատ։

Շարապովան հրաժարվել է մասնակցել ապրիլի 18-19-ին Սոչիում կայանալիք Ֆեդերացիայի գավաթի խաղարկության համաշխարհային խմբի կիսաեզրափակիչին։ Ռուսների մրցակիցը Գերմանիայի հավաքականն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում