10:46  ,  18 ապրիլի, 2015

Լեգենդար Քարիմ Աբդուլ-Ջաբարը վիրահատվել է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի լեգենդար խաղացող, Փառքի սրահի անդամ Քարիմ Աբդուլ-Ջաբարը հաջողությամբ տարել է կորոնար զարկերակի շունտավորման վիրահատություն, հաղորդում է NBA-ի կայքը:

Վիրահատությունը կատարվել է Լոս Անջելեսի Ռոնալդ Ռեյգանի անվան բժշկական կենտրոնում: 68-ամյա Աբդուլ-Ջաբարը մի քանի օր առաջ էր տեղափոխվել հիվանդանոց սիրտանոթային խնդիրների պատճառով:

NBA-ի վեցակի չեմպիոն Աբդուլ-Ջաբարը 1969-1989 թվականներին դարձել է հյուսիսամերիկյան լիգայի ամենաարդյունավետ խաղացողը՝ 38387 միավոր: Նա վեց անգամ ճանաչվել է կանոնավոր առաջնության ամենաարժեքավոր խաղացող, 19 անգամ մասնակցել է Բոլոր աստղերի հանդիպմանը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում