10:18  ,  18 ապրիլի, 2015

«Չելսի» - «Մանչեսթեր Յունայթեդ», «Բարսելոնա» - «Վալենսիա», «Բորուսիա» - «Պադերբորն». Բուքմեյքերների կարծիքը

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 33-րդ տուրի կենտրոնական խաղում առաջատար «Չելսին» կընդունի երկրորդ տեղի համար «Արսենալի» հետ պայքարող «Մանչեսթեր Յունայթեդին»: «Վիվառոյի» մասնագետները քիչ են կասկածում «Չելսիի» հաղթանակին՝ 1.95: Ոչ ոքին ստացել է 3.35 գործակիցը, «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակը՝ 4.00: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:

Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում Պրիմերայի առաջատար «Բարսելոնան» սեփական խաղադաշտում կմրցի «Վալենսիայի» հետ, որը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ հավակնում է երրորդ տեղին: Ֆավորիտը կատալոնական թիմն է՝ 1.21: «Վալենսիայի» հաղթանակի գործակիցը 12.00 է, ոչ ոքիինը՝ 6.60: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 18:00-ին:

Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» առաջին անգամ դուրս կգա «Սիգնալ Իդունա Պարկ» ամռանը հեռանալու մասին Կլոպի հայտարարությունից հետո եւ կհանդիպի Բունդեսլիգայում տեղը պահպանելու համար պայքարող «Պադերբորնի» հետ: Գերմանիայի փոխչեմպիոնների հաղթանակը գնահատվում է 1.24 գործակցով, ոչ ոքին՝ 6.00, «Պադերբորնի» հաղթանակի հավանականությունը՝ 11.50: Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով



  • Լրահոս