00:20  ,  18 ապրիլի, 2015

Տեր-Զաքարյանի «Նանտը» հաղթեց «Մարսելին», Անդոնյանը պահեստայինների թվում էր

Ֆրանսիայի առաջնության 33-րդ տուրում Միշել Տեր-Զաքարյանի գլխավորած «Նանտն» ընդունեց մեդալների համար պայքարող «Մարսելին» եւ առավելության հասավ նվազագույն հաշվով: «Մարսելի» պահեստայինների թվում էր Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանը:

«Մարսելը» 57 միավորով չորրորդ տեղում է:  «Նանտը» 43 միավորով բարձրացավ 10-րդ տեղ:

Ֆրանսիայի առաջնություն, 33-րդ տուր

«Նանտ» - «Մարսել»՝ 1:0

Սերժ Գակպե, 20

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով