Արգենտինական «Դեպրոտիվո Արմենիո» ֆուտբոլային թիմն առաջիկա հանդիպումներում հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սեւ մարզաշապիկով, որի վրա կլինի անմոռուկի նշանն ու «Հիշում եմ եւ պահանջում» գրությունը, հաղորդում է ակումբի թվիթերյան էջը:
1962 թվականին հայ համայնքի ստեղծած ֆուտբոլային թիմն այժմ հանդես է գալիս Արգենտինայի առաջնության երրորդ դիվիզիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում