22:38  ,  17 ապրիլի, 2015

Զլատան Իբրահիմովիչի որակազրկումը կրճատվել է

ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որակազրկումը կրճատվել է մեկ խաղով, հաղորդում է francefootball-ը: ՊՍԺ-ն բողոքարկել էր թիմի առաջատարի որակազրկումը: Իբրահիմովիչը բաց կթողնի Ֆրանսիայի առաջնության երեք հանդիպում եւ չի կարողանա օգնել փարիզյան թիմին «Նիցայի», «Լիլի» եւ «Մեցի» դեմ հանդիպումներում:

Հիշեցնենք, որ Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել էր Ֆրանսիայի մասին առանց հարգանքի հրապարակային հայտարարություն անելու համար:

«Բորդոյի» դեմ խաղից հետո 33-ամյա ֆուտբոլիստը մրցավարությունից դժգոհ՝ հայտարարել էր, որ Ֆրանսիան զզվելի երկիր է եւ արժանի չէ ՊՍԺ-ի նման ակումբի, նաեւ քննադատել էր մրցավարին: Որոշ ժամանակ անց Իբրահիմովիչը ներողություն խնդրեց խոսքերի համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով