22:06  ,  17 ապրիլի, 2015

«Բավարիայի» ութ ֆուտբոլիստներ բաց կթողնեն առաջիկա հանդիպումը

Մյունխենի «Բավարիայի» ութ ֆուտբոլիստներ առողջական խնդիրների պատճառով չեն կարողանա մասնակցել «Հոֆենհայմի» դեմ Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի հանդիպմանը: Թիմի ավագ Ֆիլիպ Լամը ստամոքսի խնդիրներ ունի, հաղորդում է գերմանական ակումբի կայքը:

Վնասվածքներ ունեն եւ հանդիպումը բաց կթողնեն նաեւ Բաստիան Շվայնշտայգերը, Արյեն Ռոբենը, Ֆրանկ Ռիբերին, Դավիդ Ալաբան, Մեհդի Բենատիան, Խավի Մարտինեսը եւ Թոմ Շտարկեն: Մարիո Գյոտցեն եւ Խաբի Ալոնսոն թեթեւ վնասվածքներ են ստացել «Պորտուի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում, սակայն հայտավորված են «Հոֆենհայմի» դեմ հանդիպմանը:

Հիշեցնենք, որ «Պորտուին» 1:3 հաշվով պարտվելուց հետո «Բավարիայի» գլխավոր բժիշկն ու բժշկական շտաբի եւս երեք բժիշկներ հեռացվել էին:

«Հոֆենհայմ» - «Բավարիա» հանդիպումը ապրիլի 18-ին է եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 17:30-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում