21:11  ,  17 ապրիլի, 2015

Հայաստան - Նորվեգիա՝ 0:3

Թենիսի կանանց Հայաստանի հավաքականը պարտությամբ է ավարտել մրցելույթը Չեռնոգորիայում անցկացված Ֆեդերացիայի գավաթի խաղարկության եվրաաֆրիկյան երրորդ խմբի մրցաշարում: B ենթախմբում գրավելով երկրորդ տեղը՝ Հայաստանի թիմը իրավունք էր ստացել մրցել խմբում 5-8-րդ տեղերի համար: Մրցակիցը Նորվեգիայի հավաքականն էր, որը հաղթեց 3:0 հաշվով: 5-8-րդ տեղերի համար կխաղանա նաեւ Կիպրոսի եւ Մակեդոնիայի հավաքականները:

Ֆեդերացիայի Գավաթ

5-8-րդ տեղերի համար

Հայաստան - Նորվեգիա՝ 0:3

Լուսինե Չոբանյան - Կարոլին Ռոհդե-Մոե՝ 0:6, 0:6

Անի Ամիրաղյան - Մելանի Ստոքե՝ 1:6, 0:6

Անի Ամիրաղյան / Միլենա Ավետիսյան - Կարոլին Ռոհդե-Մոե / Մելանի Ստոքե՝ 2:6, 3:6 

Խմբային փուլ

Ապրիլի 16

Չեռնոգորիա - Հայաստան՝ 1:2

Կրիստիան Սամարջիչ - Լուսինե Չոբանյան՝ 6:1, 6:4

Տամարա Բոյանիչ - Անի Ամիրաղյան՝ 4:6, 1:6

Տամարա Բոյանիչ / Նիկոլետա Բուլատովիչ - Անի Ամիրաղյան / Միլենա Ավետիսյան՝ 1:6, 3:6

Ապրիլի 14

Հունաստան - Հայաստան՝ 3։0

Դեսպինա Պապամիխայիլ  - Լուսինե Չոբանյան՝ 6։1, 6։0

Մարիա Սակարի – Անի Ամիրաղյան՝ 6։4 (Ամիրաղյանը հրաժարվել է պայքարից)

Էլենի Դանիլիդու / Դեսպինա Պապամիխայիլ – Միլենա Ավետիսյան / Լուսինե Չոբանյան՝ 6։0, 6։1

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում