18:29  ,  17 ապրիլի, 2015

Բալոտելին ռասայական բնույթի 4 հազար վիրավորական հաղորդագրություն է ստացել

Անգլիական «Լիվերպուլի» սեւամորթ հարձակվող Մարիո Բալոտելին ընթացիկ մրցաշրջանում սոցիալական ցանցերի միջոցով ստացել է ռասայական բնույթի 4 հազար վիրավորական հաղորդագրություն: Ուսումնասիրությունը կատարել է ռասիզմի դեմ պայքարող Kick It Out-ը: Ընդհանուր առմամբ, Բալոտելիին սոցիալական ցանցերում անպատվել են ավելի քան 8 հազար անգամ, դրանցից կեսը առնչություն է ունեցել ռասիզմին:

Ռասայական հողի վրա հազարից ավելի վիրավորական հաղորդագրություններ, մեկնաբանություններ ստացել են նաեւ Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Դենի Ուելբեքը եւ «Լիվերպուլի» հարձակվող Դենիել Ստարիջը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում