16:49  ,  17 ապրիլի, 2015

«Արարատն» ու ՀՖՖ-ն ցավակցում են Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ

Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբն ու Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցություն են հայտնել «Արարատի» լեգենդար ֆուտբոլիստ եւ մարզիչ, «Հրազդան» ստադիոնի տնօրեն, Երեւանի պատվավոր քաղաքացի Հարություն Քեհեյանի մահվան կապակցությամբ:

«1948 թվականից Հարություն Քեհեյանի անունը կապված է հայկական ֆուտբոլի հետ: Որպես ֆուտբոլիստ, այնուհետեւ որպես մարզիչ Հարություն Քեհեյանը մեծ ներդրում ունի հայկական ֆուտբոլի զարգացման գործում: Նրա անվան հետ են կապված հայկական ֆուտբոլի բազմաթիվ փառավոր էջեր»,- գրում է ՀՖՖ կայքը:

Ապրիլի 19-ին կայանալիք Հայաստանի առաջնության «Ալաշկերտի» հետ խաղում «Արարատի» ֆուտբոլիստները հանդես կգան սեւ թեւկապով, հայտնում է «Արարատի» ֆեյսբուքյան էջը:

Հարություն Քեհեյանը 1949-1954 թվականներին հանդես է եկել Երեւանի «Դինամոյում», 1955-ին՝ Մոսկվայի «Սպարտակում», 1956-1961-ին՝ Երեւանի «Սպարտակում»: 1971-1974 թվականներին եղել է Երեւանի «Արարատի» մարզչական շտաբում: 1975-ից «Հրազդան» ստադիոնի տնօրենն էր: Ապրիլի 9-ին Հարություն Քեհեյանը նշել էր ծննդյան 85-ամյակը: 

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում