15:35  ,  17 ապրիլի, 2015

«Ֆորսաժ 7»-ի դերասանուհի, MMA-ի չեմպիոն Ռոնդա Ռոուզին մարզում կանցկացնի Հայաստանի թիմի հետ

Ամերիկացի հայտնի մարզուհի եւ դերասանուհի, խառը մենամարտերի MMA-ի եւ UFC-ի չեմպիոն, ձյուդոյի 2007թ. աշխարհի փոխչեմպիոն, 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Ռոնդա Ռոուզին կժամանի Երեւան: Նա Լոս Անջելեսի «Հայաստան» թիմի ներկայացուցիչ է:

«Սիրելի մարզասերներ «Ֆորսաժ 7», «Անզսպելիները 3» ֆիլմերի հերոսուհի, ձյուդոյի աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, խառնամարտի (MMA) աշխարհի բացարձակ չեմպիոն, բռնցքամարտիկ, 2014թ. աշխարհի ամենահայտնի կին մարզիկը, անպարտելի Ռոնդա Ռոուզին ապրիլի 23-ին ժամը 13:00-ին «Դինամո» մարզադահլիճում բռնցքամարտի Հայաստանի ազգային հավաքականի հետ անցկացնելու է ցուցադրական մարզում: Ռոնդա Ռոուզի երկրպագուները, սպորտի սիրահարները կարող են ներկա գտնվել աշխարհի ամենաուժեղ կնոջ մարզմանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գեւորգյանը:

Ռոուզին Երեւան կժամանի ապրիլի 22-ի երեկոյան: Այցը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում