11:44  ,  17 ապրիլի, 2015

Լեոն Հարթը կպաշտպանի GBU European տիտղոսը

Գերմանահայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Լեոն Հարթը ապրիլի 18-ին GBU European տիտղոսը պաշտպանելու համար կմենամարտի Բոսնիա եւ Հերցեգովինան ներկայացնող, Զելժկո Բոժիչի հետ: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնել է Հարթը:

«Առաջին անգամ պետք է պաշտպանեմ GBU European տիտղոսը, որը նվաճել էի անցած դեկտեմբերին: Մրցակիցս այս անգամ Բոսնիա եւ Հեցեգովինայից է: Հանդիպումը կկայանա կրկին Գերմանիայի Կարլսրուե քաղաքում: Օրեր առաջ վարկանիշային մենամարտ ունեցա սերբիացի Արմին Կուկիչի հետ, ում երկրորդ ռաունդում նոկաուտի ենթարկեցի»,- ասաց Հարթը:

Շուշանիկ Հակոբյան

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում