00:57  ,  17 ապրիլի, 2015

Եվրոպայի լիգա. «Նապոլին» խոշոր հաշվով հաղթեց «Վոլֆսբուրգին», «Սեւիլիան» ուժեղ էր «Զենիթից», մյուս արդյունքները

Եվրոպայի լիգայում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները: Իտալական «Նապոլին» (A Սերիայի ընթացիկ չորրորդ տեղում է) խոշոր հաշվով առավելության հասավ Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում ընթացող «Վոլֆսբուրգի» նկատմամբ՝ 4:1:

Տիտղոսը պաշտպանող «Սեւիլիան» ընդունեց Սանկտ Պետերբուրգի «Զենիթին» եւ հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

Կիեւի «Դինամոն» ոչ ոքի խաղաց «Ֆիորենտինայի» հետ՝ 1:1: «Բրյուգե» - «Դնեպր» հանդիպման հաշիվը չբացվեց:

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 23-ին:

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին հանդիպում

«Սեւիլիա» (Իսպանիա) - «Զենիթ» (Ռուսաստան)՝ 2:1

Կարլոս Բակա, 73, Դենիս Սուարես, 88 - Ալեքսանդր Ռյազանցեւ, 29

«Դինամո» (Կիեւ, Ուկրաինա) - «Ֆիորենտինա» (Իտալիա)՝ 1:1

Ջերմեյն Լենս, 36 - Խոումա Բաբակար, 90+2

«Վոլֆսբուրգ» (Գերմանիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 1:4

Նիկլաս Բենդտներ, 80 - Գոնսալո Իգուաին, 15, Մարեկ Համշիկ, 23, 64, Մանոլո Գաբյադինի, 77

«Բրյուգե» (Բելգիա) - «Դնեպր» (Ուկրաինա)՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով