19:17  ,  16 ապրիլի, 2015

«Բորուսիան» կվաճառի Մխիթարյանին եւ Իմոբիլեին

Դորտմունդի «Բորուսիայի» ղեկավարությունը որոշել է ամռանը վաճառքի հանել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին եւ Իտալիայի հավաքականի հարձակվող Չիրո Իմոբիլեի տրանսֆերները, հաղորդում է Kicker-ը:

Ամռանը Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո «Բորուսիայի» կազմում սպասվում են զգալի փոփոխություններ:

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 22 հանդիպման, խփել է մեկ գնդակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս