14:50  ,  15 ապրիլի, 2015

«Բավարիան» փոխարինողներ է փնտրում Ռիբերիին եւ Ռոբենին

Մյունխենի «Բավարիան» փոխարինողներ է փնտրում թիմի կիսապաշտպաններ,  32-ամյա Ֆրանկ Ռիբերիին եւ 31-ամյա Արյեն Ռոբենին։ Տարիքի հետ նրանք ավելի հաճախ են վնասվածք ստանում եւ այժմ էլ չեն կարող օգնել թիմին։

«Բավարիան» ակտիվ հետեւում է Մադրիդի «Աթլետիկոյի» խաղացող Անտուան Գրիզմանին եւ «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստ Կեւին Դե Բրույնեին։

Գրիզմանը նշել է, որ առայժմ ցանկություն չունի հեռանալ Մադրիդից, սակայն «Բավարիայի» առաջարկից հրաժարվելը բարդ կլինի, գրում է Bild-ը։ Գրիզմանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ «Բավարիայի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի պայմանագիրը գերմանական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականը։ Երկարաձգելու ցանկություն Գվարդիոլան չի հայտնել։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում