15:30  ,  11 ապրիլի, 2015

«Մանչեսթեր Յունայթեդը» երեք տարվա պայմանագիր է առաջարկել Դանի Ալվեսին

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է ձեռք բերել «Բարսելոնայի» բրազիլացի պաշտպան Դանի Ալվեսին, որը հրաժարվել է երկարաձգել համագործակցությունը կատալոնական ակումբի հետ:

«Մանչեսթեր Յունայթեդը» երեք տարվա պայմանագիր է առաջարկել ֆուտբոլիստին՝ խնդրելով որոշում ընդունել մինչեւ մայիս, հաղորդում է corrieredellosport-ը:

Ընթացիկ մրցաշրջանում Ալվեսն անցկացրել է Իսպանիայի առաջնության եւ Չեմպիոնների լիգայի 30 հանդիպում, կատարել է 6 արդյունավետ փոխանցում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում