12:40  ,  9 ապրիլի, 2015

ՖԻՖԱ. Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլում ալբանացիներից կրած պարտությունից հետո ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում առաջադիմել է 2 աստիճանով եւ զբաղեցնում է 77-րդ տեղը: Առանց գլխավոր մարզիչի մնացած Հայաստանի թիմի միավորների քանակը 437-ից հասել է 449-ի:

Լավագույն եռյակում տեղի է ունեցել մեկ փոփոխություն: Բելգիացիները շրջանցել են Կոլումբիայի հավաքականին՝ բարձրանալով երրորդ տեղ: Առաջատարն աշխարհի չեմպիոն Գերմանիան է, որին հաջորդում է Արգենտինան: 

Եվրո-2016-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակից պորտուգալացիները 7-րդն են, դանիացիները՝ 28-րդը, սերբերը՝ 44-րդը, իսկ ալբանացիները՝ 54-րդը: Լավագույն տասնյակում են նաեւ՝ Բրազիլիան, Հոլանդիան, Ուրուգվայը, Շվեյցարիան եւ Իսպանիան:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը ընտրական հաջորդ խաղն անցկացնելու է հունիսի 13-ին՝ Երեւանում ընդունելով պորտուգալացիներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով