20:18  ,  8 ապրիլի, 2015

Եվրո-2016. Չեռնոգորիային գրանցվել է տեխնիկական պարտություն Ռուսաստանի հետ ընդհատված խաղում

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Չեռնոգորիա - Ռուսաստան ընդհատված խաղում 0։3 հաշվով տեխնիկական պարտություն է գրանցվել հյուրընկալած թիմին հաղորդում է Rsport-ը։ Որոշումն ընդունել է ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն։

Հիշեցնենք, որ մարտի 27-ի Չեռնոգորիայի մայրաքաղաք Պոդգորիցայում անցկացված եւ անավարտ մնացած խաղի 66-րդ րոպեին ռուսների անհաջող իրացրած 11 մետրանոցից հետո տանտերերի ֆանատները տրիբունայից խաղադաշտ էին նետել տարբեր իրեր եւ բախում էր տեղի ունեցել երկու թիմերի ֆուտբոլիստների միջեւ: Գերմանացի գլխավոր մրցավար Դենիզ Այտեկինը որոշել էր չշարունակել խաղը, քանի որ այն դադարեցվել էր նաեւ առաջին րոպեին, երբ ֆանատներից մեկը ծխագլանով հարվածել էր Մոսկվայի ԲԿՄԱ-ի ռուս դարպասապահ Իգոր Ակինֆեեւի գլխին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս