13:35  ,  2 ապրիլի, 2015

Դի Մարիան հրաժարվում է տեղափոխվել ՊՍԺ

«Մանչեսթեր Յունայթեդի» արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիան չի ցանկանում կարիերան շարունակել ֆրանսիական ՊՍԺ-ում:

The Sun-ի համաձայն՝ Արգենտինայի հավաքականի 27-ամյա ֆուտբոլիստն իր գործակալին խնդրել է մերժել Ֆրանսիայի չեմպիոնին, որը վաղուց է ցանկանում ձեռք բերել նրան:

Միեւնույն ժամանակ, Դի Մարիան մտադիր է հեռանալ անգլիական ակումբից։ Նա արդեն վաճառքի է հանել իր մանչեսթերյան առանձնատունը: Կիսապաշտպանը 2014-ի ամռանը Մադրիդի «Ռեալից» է տեղափոխվել Մանչեսթեր:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում