11:58  ,  2 ապրիլի, 2015

Պիկե. «Բարսելոնան» հաջողությունների կհասնի նաեւ առանց Չավիի

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է իր ակումբակից Չավիի հնարավոր տեղափոխությունը քաթարյան «Ալ Սադ»:

«Բարսելոնան» պատրաստ է ամեն ինչի: Մեր թիմը լքել են «Ոսկե գնդակի» դափնեկիրներն ու լավագույն մարզիչները: Հեռացան Գվարդիոլան, Պույոլը, Վալդեսը եւ թվում էր, որ առանց նրանց թիմը չի կարողանա լուծել իր խնդիրները: Սակայն կյանքը շարունակվում է: Չավիի հեռանալը մեծ կորուստ կլինի «Բարսելոնայի» համար, բայց թիմը կշարունակի շարժվել առաջ եւ հասնել հաջողությունների»,- Պիկեի խոսքը մեջբերում է Marca-ն:

Ավելի վաղ «Ալ Սադի» ղեկավարությունը հաստատել էր, որ 35-ամյա Չավին այս մրցաշրջանի վերջում տեղափոխվելու է քաթարյան ակումբ, սակայն հետագայում իսպանացի կիսապաշտպանը հերքել էր այդ լուրը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում