00:45  ,  2 ապրիլի, 2015

ԱՄՆ-ի սենատորները պահանջում են Ռուսաստանին զրկել ԱԱ-2018-ի անցկացման իրավունքից

ԱՄՆ-ի մի խումբ սենատորներ նամակ են ուղարկել Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիա (ՖԻՖԱ)՝ կոչ անելով Ռուսաստանին զրկել աշխարհի 2018թ առաջնության եզրափակիչ մրցաշարի անցկացման իրավունքից: Պատճառը Ղրիմի միավորումն է Ռուսաստանին, գրում է Reuters –ը:

Նամակը ստորագրված է հանրապետական եւ դեմոկրատական կուսակցությունների սենատորների կողմից: Այդ ակցիայի գլխավոր նախաձեռնողներից է սենատոր Ռոբերտ Մենենդեսը, ով կասկածվում է կոռուպցիայի մեջ: Օրերս նրան կարող է ներկայացվել մեղադրանք:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում