00:11  ,  2 ապրիլի, 2015

Ուկրաինայի հավաքականի առանցքային հարձակվողը բաց կթողնի 8 ամիս

«Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի հարձակվող Ռոման Զոզուլյան խաղադաշտից կբացակայի 8 ամիս: Այդ մասին 25-ամյա ֆուտբոլիստը գրել է թվիթերյան էջում:

Զոզուլյան վնասվածք էր ստացել Իսպանիայի հավաքականի դեմ Եվրո-2016-ի ընտրական խաղում, որը կայացել էր մարտի 27-ին: Նրա մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձեւ կապանների պատռվածք: 

Ուկրաինայի ընթացիկ առաջնության 13 խաղերում Զոզուլյան խփել է մեկ գոլ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում