23:49  ,  1 ապրիլի, 2015

Զավեն Բադոյան. Արդյունք ապահովելը մարզիչի գործն է

Երեւանի «Փյունիկի» եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Զավեն Բադոյանը խոսել է Եվրո-2016-ի ընտրական փուլում Ալբանիայից կրած պարտության եւ Հայաստանի առաջնության մասին:

«Հետաքրքիր ձեւով պատրաստվեցինք Ալբանիայի դեմ խաղին, լավ վերլուծել էինք մրցակցի ուժեղ եւ թույլ կողմերը։ Շատ մոտ էինք հաղթանակին, բայց, ինչպես միշտ, ինչ-որ մի բան չբավականացրեց։ Հովհաննես Համբարձումյանի կարմիր քարտը բեկեց ամբողջ խաղի ընթացքը։ Արդյունք ապահովելը մարզիչի գործն է, եթե դա չի հաջողվում, հատկապես ազգային հավաքականի ղեկին, մտածել է պետք։ Ինչպես գիտենք, նման պայմանավորվածություն կար, որ անհաջողության դեպքում Բեռնար Շալանդը հրաժարական է տալու։

Թեեւ չորս միավորով առաջ ենք, բայց պետք չէ նայել Հայաստանի առաջնության մրցաշարային աղյուսակին: Հիմա «Փյունիկում» այնպիսի տղաներ են հավաքված, որ գեղեցիկ խաղով պայքարելու են դաշտում միայն հաղթանակի ու 3 միավորի համար: Շանսերը վերջում կտեսնենք: Մինչեւ «Փյունիկին» միանալը երկու ամիս մարզվել էր ոչ թե թիմի հետ, այլ՝ անհատական ծրագրով: Տարբերություն չկա՝ կխաղամ ձախ եզրում, թե՝ աջ: Խաղային դրվագներում է այդպես ստացվում: Եթե աջ կիսապաշտպանը ձախ կողմում է հայտնվում, ես արդեն աջ եզրը պետք է փակեմ»,- Բադոյանի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառալությունը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով