23:20  ,  1 ապրիլի, 2015

Սերենա Ուիլյամսի 700-րդ հաղթանակը

Աշխարհի առաջին ռակետ Սերենա Ուիլյամսն ապրիլի 1-ին 700-րդ հաղթանակը տարավ կարիերայում: Դա տեղի ունեցավ Մայամիի WTA շարքի մրցաշարում, որի քառորդ եզրափակիչում ամերիկուհին 3 սեթում պարտության մատնեց գերմանացի Սաբինա Լիսիցկուն՝ 7:6, 1:6, 6:3:

Սերենան պատմության 7-րդ թենիսիստուհին է, որ հատում է 700 հաղթանակի սահմանագիծը: Նախկինում դա հաջողվել էր միայն Մարտինա Նավրավիլովային (1442 հաղթանակ), Կրիս Էվերտին (1309), Շտեֆի Գրաֆին (902), Վիրդժինի Ուեյդին (839), Արանչե Սանչես-Վիկարիոյին (759) եւ Կոնչիտե Մարտինեսին (739):

Մայամիի մրցաշարի կիսաեզրափակիչում Սերենա Ուիլյամսը կխաղա Սիմոնա Հալեպ (Ռումինիա) – Սլոան Ստիվենս (ԱՄՆ) զույգի հաղթողի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում