22:17  ,  1 ապրիլի, 2015

Մեսին կարող է բաց թողնել նաեւ «Բարսելոնայի» առաջիկա խաղը

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիի մասնակցությունը հարցականի տակ է Վիգոյի «Սելտայի» դեմ Պրիմերայի 29-րդ տուրի խաղին, որը կկայանա ապրիլի 5-ին:

Մեսին վնասվածքի պատճառով բաց էր թողել Արգենտինայի հավաքականի նախորդ 2 խաղերը: Նա կարող է չհասցնել վերականգնվել մինչեւ «Սելտայի» դեմ հանդիպումը, փոխանցում է Sportsmole.co.uk-ը:

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում արգենտինացին մասնակցել է 28 խաղի եւ դարձել է 32 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում