21:51  ,  1 ապրիլի, 2015

«Պորտուն» 10 տարում 600 միլիոն եվրո է ստացել տրանսֆերներից (ֆոտո)

Բրազիլիայի հավաքականի պաշտպան Դանիլուն դարձավ պորտուգալական «Պորտուի» պատմության ամենաթանկ տրանսֆերներից մեկը: 23-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելու համար Մադրիդի «Ռեալը» «Պորտուին» վճարելու է 31.5 միլիոն եվրո:

Դանիլուն Արքայական ակումբին կմիանա հունիսի 30-ին, իսկ նրա պայմանագիրը նախատեսված կլինի մինչեւ 2021 թվականը:

Վերջին տասնամյակում պորտուգալական ակումբը մոտ 600 միլիոն եվրո է ստացել ֆուտբոլիստների վաճառքից: Այդ ցուցանիշով «Պորտուն» աշխարհի ամենաեկամտաբեր ակումբն է: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս