21:25  ,  1 ապրիլի, 2015

Մայքլ Ֆելփսը չի մասնակցի աշխարհի առաջնությանը

Լողի 18-ակի օլիմպիական չեմպիոն Մայքլ Ֆելփսը չի մասնակցի Ռուսաստանի Կազան քաղաքում կայանալիք ջրային մարզաձեւերի աշխարհի առաջնությանը: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի լողի ֆերադերացիայի ներկայացուցիչը, հայտնում է DPA-ն:

Հիշեցնենք, որ ամերիկացի լողորդը 2014-ին որակազրկվել էր ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու համար: Բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր օլիմպիականի որակազրկման ժամկետը լրանալու է ապրիլի 6-ին: Նա բաց է թողնելու նաեւ Պանամերիկյան խաղերը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում