20:14  ,  1 ապրիլի, 2015

«Բավարիայի» առանցքային պաշտպանը չի խաղա 7 շաբաթ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան խաղադաշտից կբացակայի 7 շաբաթ:

Ավստրիայի հավաքականի 22-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Բոսնիա եւ Հերցեգովինայի թիմի դեմ ընկերական խաղում՝ սուր ցավեր զգալով եւ փոխարինվելով ընդմիջմանը: Նա վնասել է ծնկի կապաններից մեկը: Առաջիկա 2 շաբաթներին Ալաբայի ոտքը կլինի գիպսի մեջ: 4 շաբաթից պաշտպան կարող է սկսել վերականգնողական կուրսը, գրում է «Բավարիայի» կայքը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում