20:43  ,  1 ապրիլի, 2015

Մայք Թայսոնը՝ Բրյուս Լիի մարզիչի մասին ֆիլմում

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը կնկարահանվի քունգ-ֆուի աստղ Բրյուս Լիի ուսուցիչ Իմ Մանի մասին պատմող ֆիլմում, գրում է Boxingscene-ը:

Ֆիլմում ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը կմենամարտի գլխավոր հերոսի հետ, որի դերակատարն է չինացի դերասան Դոնի Յենը: Նկարահանումները կմեկնարկեն ապրիլի 2-ին:

Ֆիլմը պատմում է Բրյուս Լիի եւ նրա ուսուցչի հարաբերությունների մասին: Այն էկրանին կհայտնվի 2016-ի փետրվարին:

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մայք Թայսոնը նկարահանվում է ֆիլմում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում