Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանրքաշային կարգում աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնը կնկարահանվի քունգ-ֆուի աստղ Բրյուս Լիի ուսուցիչ Իմ Մանի մասին պատմող ֆիլմում, գրում է Boxingscene-ը:
Ֆիլմում ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկը կմենամարտի գլխավոր հերոսի հետ, որի դերակատարն է չինացի դերասան Դոնի Յենը: Նկարահանումները կմեկնարկեն ապրիլի 2-ին:
Ֆիլմը պատմում է Բրյուս Լիի եւ նրա ուսուցչի հարաբերությունների մասին: Այն էկրանին կհայտնվի 2016-ի փետրվարին:
Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Մայք Թայսոնը նկարահանվում է ֆիլմում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում