18:33  ,  1 ապրիլի, 2015

Դավիդ Յուրչենկոն` «Ուֆայի» ամսվա լավագույն ֆուտբոլիստ

Բաշկիրիայի «Ուֆայի» կայքում անցկացված հարցման արդյունքում հայկական արմատներ ունեցող 28-ամյա դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ճանաչվել է ռուսական ակումբի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Յուրչենկոն ստացել է ձայների 25.1 տոկոսը: 20.5 տոկոս ձայնով երկրորդ տեղը գրավել է Մարսինյոն, իսկ եռյակը եզրափակել է Ազամատ Զասեեւը՝ 10.2 տոկոս ձայն: Հայկական արմատներ ունեցող Դենիս Թումասյանն ու Նիկոլայ Սաֆրոնիդին հավաքել են մեկական տոկոս ձայն: Հարցմանը մասնակցել են 945 երկրպագուներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով