17:52  ,  1 ապրիլի, 2015

Բենզեման վերադարձել է դպրոց եւ ֆուտբոլ է խաղացել երեխաների հետ (ֆոտո)

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման այցելել է իր նախկին դպրոցը, որը գտնվում է Լիոն քաղաքում: Օրեր առաջ Բենզեման Սենտ Էթյենում Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնացկել էր դանիացիների դեմ ընկերական խաղին: Սենտ Էթյենը Լիոնին մոտ է եւ հարձակվողը որոշել է օգտվել դրանից: Դրպրոցում նա զրուցել եւ ֆուտբոլ է խաղացել երեխաների հետ:

«Հիանալի էր վերադառնալ դպրոց: Ես հիշում եմ այս բակը, որտեղ կատարել եմ ֆուտբոլային առաջին քայլերս»,- Բենզեմայի խոսքը մեջբերում է Le Progres-ը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում