17:11  ,  1 ապրիլի, 2015

Ադրբեջանցի սամբիստը կզրկվի մեդալից եւ կորակազրկվի

Ադրբեջանցի սամբիստ Բախտիյար Աբասովը կզրկվի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի բրոնզե մեդալից եւ կորակազրկվի երկու տարով, ասել է Ադրբեջանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Ջեյհուն Մամեդովը։

«Աբասովի որակազրկման եւ մեդալից զրկվելու մասին ինձ ասել է սամբոյի եվրոպական ֆեդերացիայի նախագահ Սերգեյ Ելիսեեւը։ Առաջիկայում կընդունվի վերջնական որոշում»,- Մամեդովի խոսքը մեջբերում է haqqin.az-ը։

Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարում ոսկե մեդալ նվաճած արցախցի Աշոտ Դանիելյանի հաղթանակի պատվին հնչած Հայաստանի հիմնի ժամանակ Աբասովը կքանստել էր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով