16:54  ,  1 ապրիլի, 2015

Օտմար Հիտցֆելդ. Դորտմունդի «Բորուսիան» կարող է նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր

Ես հույս ունեմ եւ հավատում եմ, որ «Բորուսիան» կկարողանա նվաճել Եվրոպայի լիգայի ուղեգիր, ասել է դորտմունդյան թիմի եւ Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Օտմա Հիտցֆելդը։

«Չեմ կարծում, որ դորտմունդցիները Չեմպիոնների լիգայի ուղեգրի շանս ունեն, քանի որ Մյոնխենգլադբախի «Բորուսիան» եւ Լեւերկուզենի «Բայերը» շատ կայուն են խաղում։ Բացի այդ, պետք է հասնել «Շալկեին»։ Բայց Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելը Կլոպի թիմի համար իրատեսական է»,- Հիտցֆելդի խոսքը մեջբերում է Sport1-ը:

Գերմանիայի առաջնության 26 տուրից հետո «Բորուսիան» 33 միավորով 10-րդ տեղում է։ Եվրոպայի լիգայի ուղեգիր ապահովող 5-6-րդ տեղերում են համապատասխանաբար «Շալկեն»՝ 39 միավոր, եւ «Աուգսբուրգը»՝ 38 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում