13:39  ,  1 ապրիլի, 2015

Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

Գերմանիայի փոխչեմպիոն Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Օլիվեր Կիրխը մարզման ժամանակ ձախ ծնկի վնասվածք է ստացել եւ առաջիկա հանդիպումներում չի կարողանա օգնել Յուրգեն Կլոպի թիմին, հաղորդում է sport1-ը։ Սպասվում է, որ Կիրխի ապաքինման համար կպահանջվի երեք շաբաթ։ 32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է վեց հանդիպման։

Գերմանիայի առաջնության 27-րդ տուրում «Բորուսիան» կընդունի Մյունխենի «Բավարիային»։ Ապրիլի 4-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20։30-ին։ 28-րդ տուրում դորտմունդյան թիմի մրցակիցը կլինի Մյոնխենգլադբախի «Բորուսիան»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում