13:12  ,  1 ապրիլի, 2015

Ամերիկացի ռեսթլերը Սանտա Կլարայի ստադիոն է մտել տանկով եւ ռուսական դրոշով

Բուլղարական ծագումով ամերիկացի ռեսթլեր Ալեքսանդր Ռուսեւը ԱՄՆ-ի Սանտա Կլարա քաղաքի «Լեւի» ստադիոնում WrestleMania մրցաշարի՝ Ջոն Սինայի հետ մենամարտին ներկայացել է տանկի վրա, ռուսական դրոշով, հնչել է Ռուսաստանի հիմնը, տրվել է թնդանոթային համազարկ։ 70 հազար հանդիսականների արձագանքը եղել է հակասական։ Ոմանք ողջունել են Ռուսեւին, մեծ մասն էլ սուլել է։

Ռուսեւը պարտություն է կրել մենամարտում՝ զրկվելով ԱՄՆ-ի չեմպիոնի տիտղոսից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում