12:40  ,  1 ապրիլի, 2015

Ռիբերի. Ռոյսն ու Դե Բրույնեն նման են եւ «Բավարիայում» չեն կարող հաջող խաղալ

Մյունխենի «Բավարիայի» ֆրանսիացի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերին չի կարծում, որ Կեւին Դե Բրույնեն եւ Մարկո Ռոյսն այժմ համապատասխանում են «Բավարիայի» պահանջներին։

«Դե Բրույնեն սուպերֆուտբոլիստ է, սակայն նա տարբերվում է ինձնից եւ Ռոբենից։ Նա գնդակի համար չի պայքարում, դրիբլինգի չի դիմում, չի սիրում պայքարի մեջ մտնել։ Նա հրաշալի է գործում, երբ ունենում է ազատ տարածություն, իսկ «Բավարիայի» խաղացողներն ունենում են առավելագույնը 3-4 մետր ազատ տարածություն։ Դե Բրույնեն դեռ երիտասարդ է եւ կարող է առաջադիմել։ Ռոյսը նման է Դե Բրույնեին եւ «Բավարիայում» կունենա նույն խնդիրները»,- Ռիբերիի խոսքը մեջբերում է Bild-ը։

Գերմանական մամուլի տեղեկություններով, «Բավարիան» հետաքրքրված է «Վոլֆսբուրգի» բելգիացի խաղացողի ծառայություններով։ Նշվում է, որ նաեւ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է 60 միլիոն եվրո վճարել Դե Բրույնեի համար։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում