12:09  ,  1 ապրիլի, 2015

«Բավարիան» անորոշ ժամանակով զրկվեց Դավիդ Ալաբայից

Ֆուտբոլի Ավստրիայի հավաքականի պաշտպան Դավիդ Ալաբան ծնկի ծանր վնասվածք է ստացել Բոսնիա եւ Հերցեգովինայի հավաքականի հետ ընկերական խաղում։ Արդեն առաջին խաղակեսում Մյունխենի «Բավարիայի» 22-ամյա ֆուտբոլիստը սուր ցավ է զգացել եւ փոխարինվել է ընդմիջմանը, հաղորդում է Bavarian Football Works-ը։ Հանդիպումն ավարտվել է ոչ ոքի՝ 1։1։

Նախնական եզրակացությամբ, Ալաբան ծնկահոդի կապանների կտրվածք է ստացել եւ բաց կթողնի մոտ երկու ամիս։

Ընթացիկ մրցաշրջանում ավստրիացի ֆուտբոլիստը երկու ամիս բաց էր թողել նաեւ 2014թ. նոյեմբերին ստացած նմանատիպ վնասվածքի հետեւանքով։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում