11:11  ,  1 ապրիլի, 2015

«Ռեալը» հայտարարեց Դանիլուի տրանսֆերի մասին

Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես հայտարարել է պորտուգալական «Պորտուի» բրազիլացի պաշտպան Դանիլուի տրանսֆերի մասին։ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստն Արքայական թիմին կմիանա հունիսի 30-ին։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2021 թվականը, հաղորդում է «Ռեալի» կայքը։

AS-ի տվյալներով, Դանիլուի տրանսֆերի համար «Ռեալը» վճարել է 31,5 միլիոն եվրո։

Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում ֆուտբոլիստը մասնակցել է 23 հանդիպման եւ խփել է երեք գնդակ։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում