01:40  ,  1 ապրիլի, 2015

Պորտուգալիան պարտվեց Կաբո Վերդեին, Իբրահիմովիչը սկիզբ դրեց Շվեդիայի հաղթանակին

Պորտուգալիայի հավաքականն ընկերական խաղում մրցեց Կաբո Վերդեի թիմի հետ: Ոչ հիմնական կազմով հանդես եկած պորտուգալացիները պարտվեցին 0:2 հաշվով: 60-րդ րոպեին Պորտուգալիայի հավաքականը խաղում էր տասը ֆուտբոլիստներով: Կարմիր քարտ ստացավ Անդրե Պինտուն:

Շվեդիայի հավաքականը 3:1 հաշվով առավելության հասավ Իրանի թիմի նկատմամբ: Հանդիպման հաշիվը 11-րդ րոպեին բացեց ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:

Ընկերական հանդիպում

Պորտուգալիա - Կաբո Վերդե՝ 0:2 

Օդաիր Ֆորտեշ, 38, Ժեժե, 43

Հեռացում՝ Անդրե Պինտու (Պորտուգալիա), 60 

Շվեդիա - Իրան՝ 3:1

Զլատան Իբրահիմովիչ, 11, Մարկուս Բերգ, 21, Օլա Տոյվոնեն, 89 - Ջավադ Նեկունամ, 24, 11մ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում