10:17  ,  1 ապրիլի, 2015

Նեյմարը՝ Samba Gold-ի դափնեկիր

«Բարսելոնայի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը ստացել է Samba Gold մրցանակը, որով Sambafoot-ն ամեն տարի պարգեւատրում է Եվրոպայում հանդես եկող լավագույն բրազիլացի ֆուտբոլիստին: 23-ամյա ֆուտբոլիստը մրցանակը ստացել է «Բարսելոնայի» մարզման ժամանակ, հաղորդում է կատալոնական թիմի կայքը:

Նեյմարը ստացել է 19 ձայն՝ առաջ անցնելով «Աթլետիկոյի» պաշտպան Միրանդայից եւ «Գալաթասարայի» կիսապաշտպան Ֆելիպե Մելոյից: Նախորդ երեք տարիներին մրցանակին արժանացել է ՊՍԺ-ի պաշտպան Տիագո Սիլվան:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում