09:11  ,  1 ապրիլի, 2015

Ռումյան Հովսեփյան. Երազանքս իրականացնելու համար շնորհակալ եմ Շալանդին

Դոնեցկի «Մետալուրգի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել ազգային թիմի գլխավոր մարզիչի պաշտոնից հեռացած շվեյցարացի Բեռնար Շալանդին:

«Այն ժամանակահատվածում, երբ այս մարդը մեր ազգային հավաքականի մարզիչն էր, ես դարձա հավաքականի մի մասը, որի համար ես շատ հպարտ եմ, եւ հենց դրա համար էլ շնորհակալ եմ պարոն Շալանդին՝ իմ երազանքն իրականացնելու համար:
Յուրաքանչյուր պահի զգում էի, որ կար մեկը, ով մտածում է խաղացողներից յուրաքանչյուրի ու թիմի մասին, ով ուզում էր մեզ ավելիին հասցնել: Նա արեց հնարավորը իր ուժերի սահմաններում հավաքականի համար: Մաղթում եմ նրան հաջողություն իր հետագա ծրագրերում»,- Ֆեյսբուքում գրել է Ռումյան Հովսեփյանը:

Հիշեցնենք, որ Բեռնար Շալանդը պաշտոնից հեռացել է Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում Ալբանիայի թիմից կրած 1:2 հաշվով պարտությունից հետո:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում